Ավստրալիական որոր
Ավստրալիական որոր | |
Ավստրալիական որոր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Քարադրանմաններ (Charadriiformes) |
Ընտանիք | Որորներ (Laridae) |
Ցեղ | Chroicocephalus |
Տեսակ | Ավստրալիական որոր (C. novaehollandiae) |
Միջազգային անվանում | |
Chroicocephalus novaehollandiae | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Ավստրալիական որոր[1] (լատին․՝ Chroicocephalus novaehollandiae) որորների ընտանիքի (Laridae)[2] միջին մեծության թռչուն։
Բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիական որորի երկարությունը հասնում է 36-44 սմ։ Թևերի երկարությունը 26,8-31,9 սմ է։ Թևերի բացվածքը 91-95 սմ է։ Այս թռչունի քաշը 265-315 գրամ է։ Արու թռչունները մի փոքր ավելի մեծ են և ծանր, քան էգերը[3]։
Մեծահասակ թռչունների գլուխը, պոչը և մարմնի ստորին մասը սպիտակ են։ Մեջքը և պոչի շուրջը գունատ մոխրագույն են։ Թևերը սև են, մեծ սպիտակ բծերով։ Կտուցը և ոտքերը վառ կարմիր են։ Աչքերը դեղնասպիտակավուն են մուգ կարմիր շրջանակով։
Երիտասարդ թռչունների թևերը թեփուկավոր են, շագանակագույն։ Նրանք շատ նման են սեռապես հասուն թռչուններին։ Կտուց և աչքերը սովորաբար սևից մուգ շագանակագույն գույնի են, իսկ ոտքերը դեռ դեղնաշականակագույն են[3]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիական որորը տարածված է Ավստրալիայի, Թասմանիայի և Նոր Կալեդոնիայի ծովափներում, կղզիներում և մեծ լճերում։ Այս թռչունները գաղթում են կարճ տարածություններ։
Այս թռչունների տեսակը՝ պոպուլյացիան գնալով աճում է։ 1990-ական թվականների սկզբին Ավստրալիայում բնադրած 200 գաղութներում տեղավորվել էր 500 000 զույգ թռչուն[3]։
Սնունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիական որորը սնվում է ճիճուներով, ձկներով, միջատներով և խեցգետնանմաններով։
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիական որորը բնադրում է գաղութով, միայն երբեմն զույգերը բնադրում են առանձին։ Հաճախ թռչունները հանդիպում են նախորդ տարվա զույգի հետ և օգտագործում են նույն բույնը, որը մեկ տարի առաջ էին օգտագործում։ Բույները սովորաբար կառուցվում են գետնին, բայց կարելի է գտնել նաև թփերի մեջ, գետնից մինչև 2,5 մ բարձրության վրա։ Տեսակը ունակ է բազմանալ ամեն տարի։ Սովորաբար արևմտյան Ավստրալիայում այս թռչունների բազմացման ժամանակը համընկնում է մարտից նոյեմբեր ամիսներին։
Բնում դնում է մեկից հինգ ձու։ Թուխս նստելու շրջանը տևում է 21-27 օր։ Երիտասարդ թռչունները 4 շաբաթ մնում են բնադրված գաղութում։ Այնուհետև ևս երկու շաբաթ ծնող թռչունները նրանց կերակրում են արդեն բնադրած գաղութից դուրս։ 3-ից 4 տարեկան հասակում թռչունները դառնում են սեռականորեն հասուն։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի փետրվարի դրությամբ առանձնացվում է 3 ենթատեսակ[2].
- Chroicocephalus novaehollandiae forsteri (Mathews, 1912)
- Chroicocephalus novaehollandiae novaehollandiae (Stephens, 1826)
- Chroicocephalus novaehollandiae scopulinus (J. R. Forster, 1844)
Ավելի մեծ ենթատեսակը C. n. fosteri гբնադրում է Ավստրալիայի հյուսիսում, Նոր Կալեդոնիայում և Լուայետում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ավստրալիական որոր Սիդնեյում
-
Թռչելիս
-
Սիդնեյում
-
Լողալիս
-
Թռչելիս, Ավստրալիա
-
Ավստրալիայում
-
Առաջին ձմռանը
-
Ձուն և նոր դուրս եկած ճուտերը
-
Museum specimen
Հետագա ընթերցանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Harrison, Peter (1988): Seabirds (2nd ed.). Christopher Helm, London. 0-7470-1410-8
- Pons J.M., Hassanin, A., and Crochet P.A.(2005). Phylogenetic relationships within the Laridae (Charadriiformes: Aves) inferred from mitochondrial markers. Molecular Phylogenetics and Evolution 37(3):686-699
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Русский язык, РУССО, 1994. — С. 91. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0
- ↑ 2,0 2,1 Կաղապար:IOC WBL
- ↑ 3,0 3,1 3,2 Shirihai, 2002, էջ 226—227
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Shirihai H. A Complete Guide to Antarctic Wildlife - The Birds and Marine Mammals of the Antarctic Continent and Southern Ocean. — Degerby: Alula Press, 2002.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավստրալիական որոր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավստրալիական որոր» հոդվածին։ |
|